Հաւատում եմ դեռ,
Չգիտեմ ինչու, բայց հաւատում եմ։
Միթէ՞ սրտումըս դեռ դու տեղ ունես,
Գուցէ դեռ ցաւո՞ւմ հետքը քո վէրքի,
Որ չի թուլատրում մոռանամ ես քեզ,
Հեռանամ քո հուր սրտի խոստումից։
Բայց եւըս այսօր հաւատում եմ քեզ,
Յիշելով անգամ ցաւը քո նորից։
Մի կտոր հաց էր մնացել մեր մէջ,
Բայց դու հացի տեղ հարցերն ես ընտրել,
Թէկուզ անիմաստ բաներ են նրանք,
Բայց դեռ յայնժամըս կառչել ես նրանց։
Ու ես,
Խոկում եմ ապրել իմ սէրը թաքուն,
Թաքնուած՝ մէջը սրտիդ վարարուն,
Ուր դո՛ւ էլ նոյնիսկ չես եղել գուցէ։
Ինչպէս ասացի, հաւատում եմ դեռ,
Որ մի օր կրկին հանդիպեն իրար
Սրտերը մեր հին։
Սակայն, ա՜յս անգամ...
ԿԱՅԼԱԿ
«Ոսկէ Օրէնքը» գիրքէն