«Մենք այսօր սիրիցումի հանքեր ունենք, որի հումքը Վրաստանին վաճառում ենք 30 տոլարով, իսկ պատրաստի սիլիցումը շուկայում 1600-1800 տոլար է: եթէ գործարան լինի, մարդիկ աշխատեն, շահոյթ ստանան, շահութահարկը, եկամտահարկը մնայ մեր երկրում: Նոյնը պղնձի մասին է, ոչ թէ հումքը դուրս հանեն, այլ պղնձի, ալիումինի ձուլարան դնենք, կազմակերպենք, որ այդ գործարաններն աշխատեն»,-ըսած է ան:
Ծառուկեանը խօսած է նաեւ ընկերային խնդիրնեու մասին՝ նշելով, որ երբ ամէն բան կը թանկանայ, պէտք է թոշակները առնուազն ցնակաւորել:
Անդրադառնալով երկրի անվտանգութեան խնդիրներուն, ԲՀԿ առաջնորդը ըսած է. «Պէտք է Ռուսաստանի հետ նոր փաստաթուղթ ստորագրուի: Եթէ այսօր լիարժէք քայլ չկատարենք, Սիւնիքն էլ ենք կորցնելու, Գեղարքունիքն էլ ենք կորցնելու: Կորցնելու ենք տարածքներ, որը մեզ ձեռնտու չի»: