image
Հրատապ լուրեր:

Թրամփը Ռուսիոյ հետ բանակցութիւններուն կ՚ակնկալէ Չինաստանի օգնութիւնը

Թրամփը Ռուսիոյ հետ բանակցութիւններուն կ՚ակնկալէ Չինաստանի օգնութիւնը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ առաջիկա բանակցություններում մտադիր է քննարկել ռուս-ուկրաինական հակամարտության կարգավորման հարցը: Նա հավելել է, որ Մոսկվայի հետ բանակցություններում ակնկալում է Պեկինի օգնությունը: 

«Մենք քննարկելու ենք Ռուսաստանը և Ուկրաինան։ Ես կցանկանայի, որ Չինաստանը մեզ օգնի Ռուսաստանի հարցում»,-լրագրողներին ասաց Դոնալդ Թրամփը։

Ինչպես նշել է ԱՄՆ նախագահը, Վաշինգտոնը նախկինում նոր շատ խիստ պատժամիջոցներ էր կիրառել Մոսկվայի նկատմամբ։

«Նա (Վլադիմիր Պուտինը) ասում է, որ դրանք մեծ ազդեցություն չեն ունենա։ Ես չեմ կարծում, որ նա ճիշտ է»,-հավելել է Թրամփը։

Դոնալդ Թրամփի և Սի Ցզինպինի բանակցությունները նախատեսված են հոկտեմբերի 30-ին: