Իշխանութիւնը հեռացնելու համար ընդդիմութեան պէտք չէ իշխանութեան հետ գործարքի երթալ, այլ պէտք է բացառել անոր հետ որեւէ գործարք։ Այս մասին գրած է Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Իշխան Սաղաթէլեան։
«Հետեւաբար՝ ընդդիմութեանն առաջարկուած գործարքը. համաձայնէք Ալիեւի բոլոր պահանջներին՝ (Ալիեւեան սահմանադրութիւն, նոր տարածքային զիջումներ, պայքար ազգայինի դէմ) յետոյ հրաժարական կը տամ ՝ չանցաւ։
Գաւառական շուստրիութեամբ մեզ մի առաջարկէք դառանալ ձեր յանցակիցը բոլոր զիջումներում՝ յետոյ իբր հեռանալու խոստման դիմաց։
Լաւ է, որ հասկանում ես, Ալիեւի բոլոր պահանջները կատարելուց յետոյ էլ ոչ մէկին պէտք չես լինելու, դա էր քո միսիան, ինչպէս այսօր խոստովանեցիր, բայց այդ ճանապարհին մենք քո յանցակիցը չենք դառնալու, ինչ էլ որ անես։
Ոչ առաջինն ես, ոչ վերջինը, որին թուացել է, որ ինքն անպարտելի է։
Քեզ հեռացնելը դարձել է ինքնապաշտպանական բնազդ. դու պիտի գնաս, որ Հայաստանը մնայ ու գնալու ես։
Յ.Գ Ամէն ինչ յանձնելուց յետոյ քո հրաժարականը ո՞ւմ է պէտք, Արցախի նախագահ Արայիկ Յարութիւնեանն էլ Արցախի էթնիկ զտումից առաջ հրաժարական տուեց»։