ՀԱԿ խօսնակ Արման Մուսինեան դիմատետրեան իր էջին պատասխանած է լրագրողներու հարցին:
«Ի պատասխան Նիկոլ Փաշինեանի՝ Առաջին նախագահի հետ բանավիճելու առաջարկի հետ կապուած լրագրողների բազմաթիւ հարցումներին, յայտնում եմ.
Նախագահ Լեւոն Տէր-Պետրոսեանը ազգակործան պատուհասի հետ խօսելիք չունի»,- գրած է Մուսինեանը:
Նշենք, որ ՀՀ երկրորդ նախագահի փաստաբան, «Հայաստան» դաշինքի շտաբի ներկայացուցիչ Արամ Վարդեւանեանը Փաշինեանի՝ բանավէճի առաջարկի վերաբերեալ ըսած էր. «ՀՀ երկրորդ նախագահը, որը ազատագրել է հողեր, չպէտք է որեւէ իրավիճակում բանավիճի հողեր յանձնողի հետ»:
Միացիր մեզ Տելեգրամում
Միացիր մեզ Յութուբում
Կիսուիլ