image

Տեղադրուած սահմանային սիւնը Հայաստանի տարածքային ամբողջականութեան անկիւնաքարն է. Նիկոլ Փաշինեան

Տեղադրուած սահմանային սիւնը Հայաստանի տարածքային ամբողջականութեան անկիւնաքարն է. Նիկոլ Փաշինեան

Քաղաքացիի օրուան առիթով ՀՀ 2024 թուականի երիտասարդական մայրաքաղաք հռչակուած Գաւառի Լեւոն Քալանթարի անուան պետական դրամատիկական թատրոնին մէջ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինեանը հանդէս եկած է «Հայրենիքը պետութիւնն է։ Սիրու՞մ ես հայրենիքդ, ուժեղացրո՛ւ պետութիւնդ» խորագրով բանախօսութեամբ:

Ըստ վարչապետի, պետութիւն ունենալու կարեւոր պայմաններէն մէկը տարածքային ամբողջականութիւնն է, որովհետեւ չի կրնար ըլլալ պետութիւն առանց տարածքի։

«Ճանապարհին, այսօր հացի արտադրամաս մտանք եւ շատ յարգելի քաղաքացիներից մէկն ինձ հարցրեց, թէ ի՞նչի ենք մեր գիւղերը տալիս Ադրբեջանին։ Սա շատ կարեւոր հարց է, եւ ես հիմա չեմ ուզում ասել այն, ինչ-որ քաղաքական մակարդակներում ասել եմ, որ Հայաստանում երբեք այդպիսի գիւղեր չեն եղել, բայց ես ուզում եմ մի բան ասել, որը շատ կարեւոր է։ Այս որոշումները մենք ի՞նչի համար ենք կայացնում, կայացնում ենք ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականութիւնը։

Տեսե՞լ էք այն սիւնի նկարները, որը հրապարակուել է։ Էդ սիւնը Հայաստանի Հանրապետութեան տարածքային ամբողջականութեան անկիւնաքարն է։ Մենք այս որոշումները կայացնում ենք այն բանի արձանագրմամբ, որ հասկանում ենք, որ եթէ պետութեան կարեւոր նախապայմաններից մէկը քաղաքացին է, երկրորդը՝ տարածքն է եւ տարածքային ամբողջականութիւնը։

Ի՞նչ է նշանակում տարածքային ամբողջականութիւն։ Տարածքային ամբողջականութիւն նշանակում է տուեալ երկրի միջազգայնօրէն ճանաչուած տարածք։ Տարածք կարող է լինել, բայց այդ տարածքը կարող է չլինել միջազգայնօրէն ճանաչուած»,- ըսած է վարչապետը։

 

Մանրամասները՝ տեսանիւթին մէջ։