Արցախը Հայաստանից եւ աշխարհից կտրված պահելու ադրբեջանական գործողությունները չեն ընկճում Արցախում աշխատող կազմակերպություններին, նրանք շարունակում են իրենց ամենօրյա աշխատանքները:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղը (ԱՀԱԸ) Արցախում բազմաթիվ ծրագրեր է իրականացնում արեն երեք տասնամյակից ի վեր:
Հայաստանի եւ Արցախի գրեթե բոլոր շրջաններում գործում են ԱՀԱԸ շուրջ երեք տասնյակ գրասենյակներ, ցերեկային կենտրոններ, դարմանատներ, բարեգործական ճաշարաններ, մանկապարտեզներ…
ԱՀԱԸ-ը հայտնում է, որ չնայած սննդամթերքի պակասին եւ գազի ու հոսանքի մատակարարման խնդիրներին, AMAA-ի Արցախի գրասենյակը շարունակում է իրականացնել իր աշխատանքը` հավատալով, որ միասին կհաղթահարենք նաեւ այս ճգնաժամը: