ՀՀ Տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարար Գնել Սանոսեան Իրանի մէջ հանդիպած է Իրանի իսլամական հանրապետութեան ճանապարհներու եւ քաղաքաշինութեան նախարար Ռոսթամ Ղասեմիի հետ։
Տարածքային կառավարման եւ ենթակառուցուածքներու նախարարութենէն յայտնած են, որ հանդիպման ժամանակ քննարկուած են երկկողմ հետաքրքրութիւն ներկայացնող շարք մը հարցեր։
«Մասնաւորապէս, կարեւորել եմ իրանական ընկերութիւնների մասնակցութիւնը Հայաստանում ընթացող շինարարական պրոցեսներին, մրցութային գործընթացներին։ Քննարկել ենք նաեւ Քաջարանի թունելի (փապուղիի) կառուցման հարցը։
Անդրադարձել եմ նաեւ Հայաստանում իրականացուող ճանապարհաշինական մեծածաւալ աշխատանքներին, ինչն առաջիկայում թոյլ կը տայ մեծացնել Իրանից եկող բեռնափոխադրումների ծաւալները։
Կարեւորել ենք ոլորտում համագործակցութիւնը, կարողութիւնների հզօրացման ուղղութեամբ տարուող աշխատանքները», - գրած է Գնել Սանոսեան։