image

Ռոպերթ Քոչարեան. Վստահ եմ, որ մեր իշխանութեան գալու երկրորդ տարին Հայաստանի մէջ ներդրումները պիտի հասնին 1 միլիառ տոլարի

Ռոպերթ Քոչարեան. Վստահ եմ, որ մեր իշխանութեան գալու  երկրորդ տարին  Հայաստանի մէջ ներդրումները  պիտի հասնին  1 միլիառ տոլարի

«Ներդրումներն այժմ զրոյական են: Մեր ծրագրում նշուած է տարեկան առնուազն 500 միլիոն ներդրումների ներգրաւում: Համոզուած եմ, որ երկրորդ տարում ներդրումները կը կազմեն 1 միլիառ»: Այս մասին Մարտունիի բնակիչներուն հետ հանդիպման ժամանակ ըսաւ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ, թեկնածու ՀՀ վարչապետ՝ Ռոպերթ Քոչարեան:

Երկրորդ նախագահը յիշեցուց, որ 1997-ին փոքր եւ միջին ձեռնարկատիրութեան (ՓՄՁ) մասնաբաժինը ՀՆԱ-ի 16-17 տոկոսն էր, 2008-ին` 46 տոկոսը:

«Մենք նպատակային քաղաքականութիւն էինք վարում ՓՄՁ զարգացման համար 10.5 տոկոս տնտեսական աճի դէպքում: Համաշխարհային պանքը մեզ Կովկասեան վագր էր անուանում: Նպատակն էր մասնաբաժինը հասցնել ՀՆԱ-ի 70 տոկոսին: ՓՄՁ-ները խթանելու նպատակով 2020 թուականին ընդունուեց յատուկ օրէնք եւ ստեղծուեց յատուկ ստրուկտուրա (կառոյց): Մօտ մէկ տարի առաջ դրա կէսը փակ էր, բոլոր մարզային գրասենեակները փակ էին»,- նշեց Քոչարեանը` շեշտելով, որ ՓՄՁ-ներու զարգացումը պիտի ըլլայ ամենակարեւոր խնդիրներէն մէկը: