Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեան համոզուած է, որ 2026 թուականին արդէն գետնի վրայ պիտի սկսին TRIPP նախագծի իրագործման աշխատանքները։
Վարչապետ Նիկոլ Փաշինեան այդ մասին ըսած է՝ ներկայացնելով իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցութեան նախընտրական ծրագիրը։
«Համոզուած եմ, որ մենք արդէն 2026 թուականին գետնի վրայ կը սկսենք աշխատանքները։ Իմ հաշուարկով ամենաարագը կը լինի ելեկտրահաղորդման գծերը շահագործման յանձնելը։ Այս նախագիծն էլ բազմաթիւ աշխատատեղեր է ստեղծելու, եւ ես յոյս ունեմ, որ մենք կ՚ապահովենք աշխատատեղերը Հայաստանի քաղաքացիների միջոցով, եւ ընկերութիւնները ստիպուած չեն լինի այլ երկրներից աշխատուժ ներգրաւել:
Գիւմրի-Թուրքիայի սահման եւ Երասխ-Նախիջեւան սահման երկաթգծի հատուածների վերակառուցում, մենք սա շատ արագ՝ 1-1.5 տարուայ ընթացքում կ՚անենք»,-ըսած է Փաշինեանը։