image

Պատանի դաշնակահար Լյուսի Իշխանյանը՝ միջազգային մրցույթի Ոսկե մեդալակիր

Պատանի դաշնակահար Լյուսի Իշխանյանը՝ միջազգային մրցույթի Ոսկե մեդալակիր

Երեւանի Չայկովսկու անվան երաժշտական դպրոցի աշակերտուհի Լյուսի Իշխանյանը  Music and Stars Awards միջազգային մրցույթում արժանացել է Ոսկե մեդալի: Այդ մասին տեղեկացանք մրցույթի կայքից, որտեղ նշվում է նաեւ, որ միջազգային այս մրցույթի  կազմակերպիչն իսպանացի հայտնի դաշնակահար Կարլս Լաման է: Վերջինս, այս մրցույթից բացի հիմնադրել է նաեւ մի շարք այլ միջազգային մրցույթներ եւ փառատոներ, որոնց մասնակցում են տաղանդավոր երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից: 

Լյուսի Իշխանյանը երաժշտություն է սովորում 4 տարեկանից, այժմ 15 տարեկան է, փոխադրվել է 11-րդ դասարան: Իր հաջողությունների համար Լյուսին պարտական է ինչպես  իր ընտանիքին (որ փոքր տարիքից նրան ծանոթացրել է արվեստի աշխարհի հետ), այնպես էլ ուսուցչուհուն՝ Ռոզա Թանդիլյանին:

Վաստակավոր ուսուցչուհին՝ պրոֆեսոր Թանդիլյանն իր ողջ ուժերը ներդնում է լավագույն աշակերտներ պատրաստելու գործում, եղել է Առնո Բաբաջանյանի սաներից:  Լյուսի Իշխանյանը տարբեր միջազգային  մրցույթների է մասնակցել եւ միշտ դափնեկրի կոչում ստացել: Իսկ օրերս տաղանդավոր հայուհին London international music competition միջազգային մրցույթում արժանացավ երկրորդ մրցանակի: Նա մտադիր է շարունակել ուսումն այս ասպարեզում եւ ստանալ պրոֆեսիոնալ կրթություն: