«Նապաստակին ուզում ես երկաթէ մանտաթ տուր։ Ուզում ես՝ տիտանէ մանտաթ տուր։ Նապաստակը նապաստակ է մնում։ Առաւելագոյնը կարելի է նրանից չախոբիլի պատրաստել, դրանից աւելիին ունակ չէ։ Մենք մերժում ենք վենտեթան։ Բայց ասում ենք «այո» արդարադատութեանը։ Մենք մերժում ենք ցանկացած բաժանում, մերժում ենք այն ամէնը, ինչը խանգարում է մեզ աշխատել, կերտել եւ զարգացնել երկիրը»,-ըսած է Քոչարեանը։
Ան ընդունած է, որ իր համար չափազանց դժուար էր քաղաքականութիւն վերադառնալու որոշում կայացնել։ «Բայց ես մտածեցի. եթէ ոչ ես՝ իմ փորձով, ապա ո՞վ։ Բայց ես յոյս եմ կապում ձեզ հետ։ Քուէարկէք մեզ համար, դուք չէք ափսոսայ»,- ըսած է Քոչարեանը։
Յիշեցնենք, որ վերջերս վարչապետի պաշտօնակատար Նիկոլ Փաշինեանը ժողովուրդէն պահանջած էր «պողպատէ մանտաթ»։