image

«Մեր քաղաքը քիչ առաջ հրթիռներու տակ էր» Լրագրող՝ Արտիոմ Չերնամորեան նոր տուեալներ յայտնած է Իսրայէլէն

«Մեր քաղաքը քիչ առաջ հրթիռներու տակ էր» Լրագրող՝ Արտիոմ Չերնամորեան նոր տուեալներ յայտնած է Իսրայէլէն

Քիչ առաջ մեր քաղաքը կը հրթիռահարուէր, իրավիճակն Իսրայէլի մէջ կը շարունակէ ծանր մնալ: Այս մասին 29 հոկտեմբերի երեկոյեան NEWS.am-ի հետ զրոյցին ըսած է Փեթախ Թիքվայի «Նայիրի» միութեան նախագահ, «Իսրայէլահայեր» թերթի գլխաւոր խմբագիր Արտեոմ Չերնամորեանը՝ նշելով, որ բարեբախտաբար հայերու շրջանին մէջ զոհեր եւ վիրաւորներ մինչեւ հիմա չկան:

«Իսրայէլի զինուած ուժերը սկսել են ցամաքային գործողութիւնը, այսօր 2 բնակավայր են մտել տանկերով, Գազայի հիւսիսային մասում են արդէն, իսկ այնտեղի բնակիչները տեղափոխուել են Գազայի հարաւ»,- պատմած է ան:

Չերնամորեանը նշած է, որ Իսրայէլի մէջ զօրահաւաքին, որուն 380 հազար զօրակոչային կին ու տղամարդ հաւաքուած է, կան նաեւ բազմաթիւ հայեր, որ մտահոգիչ է: 

«Իրավիճակը այդ առումով  աւելի է սրուել,  զորահաւաքին մասնակցող հայերի հետ կապը այդքան էլ շատ չէ, զանգում ասում են լաւ են, ու վերջ: Նրանց մի մասը հարաւում են, մի մասը հիւսիսում, նրանց ծնողները հարազատները շատ են անհանգստանում»,-ըսած է ան:

Չերնամորեանը նշած է, որ վիճակն աւելի վատ է Աշքելոնի մէջ, որ անընդհատ կը հրթիռահարուի: 

«Մենք էլ օրուայ ընթացքում 3-4 անգամ ռմբապաստարաններ ենք իջնում: Դպրոց մանկապարտէզներ չեն աշխատում, երեխաները հեռահար ուսուցման են: Մի պահ որոշուեց շաբաթը 2-3 անգամ երեխաներին դպրոց կանչել, յետոյ մտափոխուեցին, որովհետեւ պատերազմական դրութիւն է երկրում»,-ըսած է ան: 

Ան յայտնած է, որ առաջին տարհանումէն ետք դարձեալ թէժ գիծ բացուած է, մարդիկ դարձեալ ցանկութիւն կը յայտնեն վերադառնալ, այս պահուն իր մօտ եղած ցուցակով 45 հոգի կայ գրանցուած: 

«Հիմա ուղիներ են փնտռում իրենց երեխաներին հեռացնելու, որովհետեւ չեն դիմանում, երէկ հրեայ 9-ամեայ աղջիկ երեխայի սիրտ է կանգնել վախից, հրթիռահարութեան ձայներից: Մարդիկ ուզում են դուրս գալ, տարբեր ուղիներ են փնտռում: Հիմա կարող է թէկուզ գրանցուեն, բայց մինչեւ ինքնաթիռը լինի, կարող է մի ձեւ դուրս եկած էլ լինեն, էլ չեն կարողանում մնալ»,-ըսած է ան: 

Չերնամորեանը նշած է, որ իր կարծիքով այս իրավիճակը դեռ մօտ չէ յանգուցածուծման, քանի որ Իսրայէլի նպատակը ՀԱՄԱՍ-ին ոչնչացնելն է: 

Նշենք, որ Իսրայէլի մէջ կը բնակի 10 հազար հայ, ծանր ռմբահարուող քաղաքներու մէջ 500 հայ կը բնակի, երկրի կեդրոնին մէջ, որ հրթիռահար հարուածներու տակ կը գտնուի 3000 հայ կ՚ապրի: