image

Մահացած է Լոռիի մարզպետին կինը

Մահացած է Լոռիի մարզպետին կինը

Մահացած է Լոռիի մարզպետ Արամ Խաչատրեանի կինը: Այս մասին հաղորդած է Լոռիի մարզպետարանը:

«Լոռու մարզպետարանի աշխատակազմը խորապէս վշտացած է Լոռու մարզպետ Արամ Խաչատրեանի սիրելի տիկնոջ՝ Մայա Խաչատրեանի վաղաժամ մահուան կապակցութեամբ եւ իր ցաւակացութիւնն է յայտնում Արամ Խաչատրեանին, զաւակներին, բոլոր հարազատներին ու մտերիմներին:

Հազա՜ր ափսոս, սիրելի Մայա, կարճ ժամանակամիջոցում դու կարողացար մտերմանալ եւ ընկերանալ ողջ կոլեկտիւի հետ:

Ծանօթի ու անծանօթի հանդէպ Քո անսահման բարութեամբ ու հոգատարութեամբ Դու անսահման ջերմութիւն էիր սփռում շուրջբոլորդ, լոյս ճառագում:

Հանգչե՛ս խաղաղութեամբ:

Մայա Խաչատրեանի հոգեհանգիստը տեղի կ'ունենայ նոյեմբերի 20-ին, ժամը 17.00-ին Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցում, յուղարկաւորութիւնը՝ նոյեմբերի 21-ին, ժամը13.00֊ին՝ նոյն վայրից»,- ըսուած է մարզպետարանի հաղորդագրութեան մէջ։