Հիսուս Քրիստոսի ծննդյան եւ մկրտության 2026-ամյակն այսօր նշվել է նաեւ պատմական Ֆանարում՝ Կոստանդնուպոլսի տիեզերական պատրիարքությունում՝․ տեղի է ունեցել պատարագ եւ խաչի դուրսհանման ավանդական արարողություն՝ Ստամբուլի Ոսկեղջյուրի ափին։

Պատարագը մատուցվել է պատրիարքարանի տարածքում գտնվող Այա Յորգի եկեղեցում՝ Տիեզերական պատրիարք Բարթողոմեոսի գլխավորությամբ։
Լրատվամիջոցները հայտնում են, որ չորս ժամ տեւած պատարագից հետո պատրիարք Բարթողոմեոսը եւ մասնակիցները թափորով քայլել են դեպի Ոսկեղջյուր, որտեղից պատրիարքը խաչը նետել է ծովը։
Մոտ 30 լողորդներ ցատկել են ջրի մեջ՝ փայտե խաչը վերցնելու համար։
Այս տարի խաչը ափ վերադարձնելն է հաջողվել հույն երիտասարդ Վասիլիոս Կոնստանտինիդիսին։
Ըստ «Անատոլու» գործակալության՝ արարողությունը մեծ հանրային հետաքրքրություն է առաջացրել։
Մանրամասները՝ տեսանյութում․