image

«Կարմիր Խաչ»ի աշխատակիցները այցելած են Պաքուի մէջ գտնուող հայ ռազմագերիներուն

«Կարմիր Խաչ»ի աշխատակիցները այցելած են Պաքուի մէջ գտնուող  հայ ռազմագերիներուն

Ատրպէյճանի մէջ պահուող հայ գերեվարուած անձանց առողջական վիճակին Կարմիր խաչի միջազգային կոմիտէի անդամները հերթական անգամ ծանօթացած են օգոստոսի վերջ- սեպտեմբերի սկիզբ ինկած ժամանակահատուածին։ Այդ մասին NEWS.am-ին յայտնած են Կարմիր խաչի միջազգային կոմիտէի հայաստանեան գրասենեակի հաղորդակցման ծրագրերու ղեկավար Զառա Ամատունին։

«Վերջին այցը եղել է օգոստոսի վերջի եւ սեպտեմբերի առաջին օրերին: Այդ ընթացքում ծանօթացել ենք ե՛ւ գերեվարուածների առողջական վիճակին, ե՛ւ պահման պայմաններին։ Գերեվարուած անձանց հնարաւորութիւն է տրուել նաեւ կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ՝ հեռախօսազրոյցների, նամակների, տեսաուղերձների ձեւով։ Յոյս ունենք, որ նոյն պարբերականութեամբ՝ ամիսը մէկ, կը կարողանանք այդ կապն ապահովել»,-ըսած է Ամատունին։

Յիշեցնենք, որ 8 սեպտեմբերին հայկական կողմին Ատրպէյճանը փոխանցած է 5 ռազմագերի։