Ատրպէյճանի մէջ պահուող հայ գերեվարուած անձանց առողջական վիճակին Կարմիր խաչի միջազգային կոմիտէի անդամները հերթական անգամ ծանօթացած են օգոստոսի վերջ- սեպտեմբերի սկիզբ ինկած ժամանակահատուածին։ Այդ մասին NEWS.am-ին յայտնած են Կարմիր խաչի միջազգային կոմիտէի հայաստանեան գրասենեակի հաղորդակցման ծրագրերու ղեկավար Զառա Ամատունին։
«Վերջին այցը եղել է օգոստոսի վերջի եւ սեպտեմբերի առաջին օրերին: Այդ ընթացքում ծանօթացել ենք ե՛ւ գերեվարուածների առողջական վիճակին, ե՛ւ պահման պայմաններին։ Գերեվարուած անձանց հնարաւորութիւն է տրուել նաեւ կապ հաստատել իրենց ընտանիքների անդամների հետ՝ հեռախօսազրոյցների, նամակների, տեսաուղերձների ձեւով։ Յոյս ունենք, որ նոյն պարբերականութեամբ՝ ամիսը մէկ, կը կարողանանք այդ կապն ապահովել»,-ըսած է Ամատունին։
Յիշեցնենք, որ 8 սեպտեմբերին հայկական կողմին Ատրպէյճանը փոխանցած է 5 ռազմագերի։