image

Կառավարութեան օրակարգին մէջ ԵԱՏՄ-էն դուրս գալու հարց չկայ. Գէորգ Պապոյեան

Կառավարութեան օրակարգին մէջ ԵԱՏՄ-էն դուրս գալու հարց չկայ. Գէորգ Պապոյեան

Հայաստանը Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) անդամ է, եւ այս պահուն կառավարութեան օրակարգին մէջ Եւրասիական տնտեսական միութեան (ԵԱՏՄ) անդամակցութենէն դուրս գալու հրաց չկայ: Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ըսած է Տնտեսութեան նախարար Գէորգ Պապոյեանը:

«Եւրոպական Միութեան անդամակցութեան գործընթացը զուգահեռ օրակարգ է ու մեր խնդիրը ոչ թէ այդ օրակարգերը քննարկելն է, այլ մեր տնտեսութեան դիմակայութիւնն ու մրցունակութիւնը բարձրացնելն է: Էական չէ՝ ՀՀ-ն կը լինի ԵՄ-ում, թէ ԵԱՏՄ-ում, մեր տնտեսութիւնը պէտք է աւելացնի մրցունակութիւնը: Մեր ապրանքները որտեղ էլ լինեն, պէտք է մրցունակ լինեն»,-ըսած է ան:

Պապոյեանը նշած է, որ Հայաստանի տնտեսութիւնը պէտք է ըլլայ անկախ:

«Որեւէ պարագայում մենք չենք մտածում Եւրասիական տնտեսական միութիւնը (ԵԱՏՄ) փոխարինել ինչ-որ բանով: Մենք ուզում ենք լինենք անկախ, իսկ անկախութիւնն այն է, երբ դու բոլորից ես կախուած, ոչ թէ մէկից, եւ բոլորն էլ ինչ-որ չափով քեզանից են կախուած: Երկրներ կան աշխարհում, որոնց եթէ ինչ-որ բան պատահի, Միացեալ Նահանգների, Չինաստանի, Ֆրանսայի տնտեսութեան հետ, լուրջ բաներ տեղի կ՚ունենան: Դրա համար այդ երկրների հետ ոչ մի բան չի պատահի: Մենք պէտք է դառնանք մի պետութիւն, որ եթէ մեզ հետ ինչ-որ բան պատահի, այլ երկրների տնտեսութեան հետ էլ բան պատահի եւ այդ դէպքում մեզ հետ ոչինչ չի պատահի»,- ըսած է Գէորգ Պապոյեանը: