image

Իշխանութիւնները սեղանին են դրել Տիգրանաշէնի յանձնումը. Բագրատ Սրբազան

Իշխանութիւնները սեղանին են դրել Տիգրանաշէնի  յանձնումը. Բագրատ Սրբազան

«Տաւուշը յանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանը Վայոց ձոր կատարուող մարզային այցի ճանապարհին կանգ առած է Տիգրանաշէն: Դիմատետրեան ուղիղ եթերով ան ըսած է, որ Իշխանութիւնը հաւանաբար ներքին համաձայնութեամբ անընդհատ հրապարակի վրայ պահէ հարցը, որ օր մը սեղանին դրուի նաեւ այս տարածքը յանձնելը:

«Մենք շարունակաբար գործ ունենք թուրք-ադրբեջանական տանդեմի (դաշինք) կողմից առաջ քաշուող եւ անընդհատ չաւարտուող նախապայմանների հետ, որոնց շարքում են ՀՀ Սահմանադրութեան փոփոխումը, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը, որը զբաղւում է բանակցային գործընթացներով, ինչպէս նաեւ «Զանգեզուրի միջանցքի» յանձնումը: Այլեւս ակնյայտ է, որ սահմանազատում եւ սահմանագծում գոյութիւն չունի, գոյութիւն ունի հայրենազատում նեռի իշխանութեան կողմից»,- ըսած է սրբազանը:

Սրբազանի խօսքով՝ Տիգրանաշէնի յանձնումն աղէտալի հետեւանքներ պիտի բերէ:

«Մենք նաեւ ականատեսն ենք լինում Ադրբեջանի յոխորտանքներին, ինչը նշանակում է, որ այս նեռի իշխանութիւնը, բացի նրանից, որ մեծագոյն աղէտն է բերել այս երկրի վրայ, այդուհանդերձ նոր ագրեսիայի (յարձակողական) նախապատրաստութիւն է տեղի ունենում, եւ Ադրբեջանի այս վերջին յայտարարութիւնն էլ դրա օրինակն է: Յոխորտանք ԱՄՆ-ին, Ֆրանսային, ԵՄ-ին, սա խօսում է նրա մասին, որ բացի աւեր ու կոտորած բերելուց այս իշխանութիւնը որեւէ այլ բանի ընդունակ չէ»,- ըսած է ան: