Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցութիւնը արձագանգած է երէկ Կառավարական առանձնատուներու մօտ տեղի ունեցած բախման` ոստիկանութեան ու ցուցարարներուն միջեւ:
ՔՊ-ական պատգամաւոր Արթուր Յովհաննիսեան գրած է․ «Ոստիկանների եւ շարժումի մասնակիցների միջեւ բախումը յստակ սադրանք էր շարժումի կազմակերպիչների կողմից:
Ռեւանշիստները, չկարողանալով սադրանք կազմակերպել Աժ-ում, հրահանգաւորուած սկսեցին քարեր նետել ոստիկանների ուղղութեամբ, ինչի արդիւնքում մօտ 20 ոստիկան ծանր եւ միջին մարմնական վնասուածքներով տեղափոխուել է հիւանդանոց:
Բախումների ողջ պատասխանատուութիւնը կրում է ընդդիմութիւնը եւ անձամբ Իշխան Սաղաթէլեան անունով դաշնակը»: