image

Հովհ. Թումանյանը՝ գաղթականների հետ

Հովհ. Թումանյանը՝ գաղթականների հետ
Հովհաննես Թումանյանի դստեր՝ Նվարդ Թումանյանի հուշերից
 
 
Հայրիկս սև թիկնոցով, կեպին գլխին, շտապ դուրս եկավ սենյակից՝ գաղթականությունը շենքերում պատսպարելու, վազում էր կետից կետ, վրանից վրան… մի մեռնողից դեպի ուրիշ մեռնողը: Կարգադրում էր, հրամայում, հայհոյում, կշտամբում, ժպտում, շոյում, զայրանում: Մի օր էլ, տեղատարափ անձրևին, նա վազեց, բռնի կերպով բաց արավ նոր կառուցվող հայրապետական վեհարանը, որը մինչ այդ անձեռնմխելի էր: Գաղթականները լցվեցին ներս: Զայրացած կաթողիկոսը կշտամբում է պոետին, ասելով.
 
– Դուք գիտե՞ք, որ ես Ամենայն Հայոց Կաթողիկոսն եմ։
 
Թումանյանը պատասխանում է.
 
- Գիտե՞ք, որ ես էլ Ամենայն Հայոց Բանաստեղծն եմ:
 
Լուսանկարում՝ Թումանյանը և դուստրը՝ Նվարդը, գթության քույրերի և որբերի հետ, Էջմիածին, 1915 թ․