image

«Հեզբոլլահը» հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլահի մահը

 «Հեզբոլլահը» հաստատել է իր առաջնորդ Հասան Նասրալլահի մահը

Լիբանանում գործող «Հեզբոլլահ» շարժումը հայտարարություն է արել՝ հաստատելով իր առաջնորդ Հասան Նասրալլահի սպանությունը: Ըստ լիբանանյան ԶԼՄ-ների՝ Նասրալլահը սպանվել է նախօրեին՝ իսրայելական կողմի ուժգին ավիահարվածներից, որոնք թիրախավորել էին շարժման կենտրոնները: 

Հայտարարության համաձայն՝ «Հեզբոլլահի» գլխավոր քարտուղարը «միացել է իր մեծ եւ անմահ ընկերներին, որոնց ճանապարհով նա անցել է մոտ երեսուն տարի»: