image

Հայկ Մարութեան կ՚առաջարկէ կանխահաս ընտրութեանց երթալ

Հայկ Մարութեան կ՚առաջարկէ կանխահաս ընտրութեանց երթալ

Ցաւօք սրտի, մեր վատատեսական կանխատեսումները կ՚իրականանան. Երեւանի աւագանին ներկայ ձեւով չի կրնար արդիւնաւէտ աշխատիլ։ Այս մասին դիմատետրեան իր էջին գրած է Երեւանի նախկին քաղաքապետ, աւագանիի անդամ Հայկ Մարութեանը:

«Սիրելի երեւանցիներ, յիշում էք, որ ընտրութիւններից յետոյ առաջարկում էինք նոր ընտրութեան գնալ՝ Երեւանում նորմալ կառավարում ապահովելու նպատակով։ ՔՊ-ականներն ու իրենց արբանեակները, ինչպէս նաեւ որոշ ընդիմադիրներ հրաժարուեցին այս ճանապարհից։ Հիմա տեսնում ենք, որ երկու ամիս անց քաղաքային իշխանութիւնն ամենատարրական որոշումները չի կարողանում ընդունել, իսկ աւագանու նիստերը քաղաքակիրթ բանավէճի փոխարէն վերածուել են ամենագռեհիկ հայհոյախօսութիւնների հարթակի:

Սա, ինչպէս ասացի, սպասելի էր, որովհետեւ ՉԻ՛ ԿԱՐՈՂ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹԵԱՆ ԻՇԽԱՆՈՒԹԻՒՆՆ ԱՐԴԻՒՆԱՒԷՏ ԿԱՌԱՎԱՐԵԼ (յիշեցնում եմ՝ աւագանու 65 անդամներից ընդամէնը 32-ն են իշխանութեան ներկայացուցիչ` այսինքն, փոքրամասնութիւնը): Նրանք չունեն ո՛չ ֆորմալ, ո՛չ փաստացի լեգիտիմութիւն, ու այս պայմաններում խնդիրները գնալով աւելի ակնառու են դառնալու եւ ի վերջոյ, վնասելու են մեր քաղաքին։

Հետեւաբար, առաջարկս ուժի մէջ է՝ գնալ քաղաքային նոր ընտրութիւնների եւ կայուն իշխանութիւն ձեւաւորել՝ յանուն մեր քաղաքի բնականոն զարգացման։

Յ․ Գ․ Մեր քննադատները սեպտեմբերին ասում էին, թէ նոր ընտրութեան գնալու առաջարկը ընդունելի չէ, իբր «ստեղծուած պայմաններում աւելորդ ծախսեր չանելու համար»: Սա առնուազն ծիծաղելի պատճառաբանութիւն է, հաշուի առնելով, որ ՔՊ-ն «ստեղծուած պայմաններում» մսխում է բիւջէի փողերը՝ ճոխ եուբկաներով երդմնակալութիւնների, չկայացած սնուփդոգեան համերգների, ամանորեայ եւ այլ տօնակատարութիւնների վրայ»։