Իրաք-Շանգալ-Կավան, Սոզդարը և Ռուկանը հարազատ քույրեր են, ովքեր ինչպես մնացած եզդիները մեկ տարի առաջ` օգոստոսի 3-ին, ստիպված եղան լքել հայրենի հողերը: Փախչելով իսլամիստներից` նրանք բարձրացել են Շանգալի լեռները: Երբ նրանք հայտնվեցին փախստականների ճամբարում, իմացան, որ ձևավորվել են ինքնապաշտպանական խմբեր, որոնք պետք է պաշտպանեն Շանգալը ահաբեկիչներից: Քույրերը ևս որոշեցին միանալ պաշտպանական ուժերին: Մեկ ամիս անց նրանք միացան Շանգալի ինքնապաշտպանական ուժերին,-տեղեկացնում է Հայաստանի եզդիների կայքը` Dengeezdia.com-ը:
-Փախուստը մեզ չի փրկի, եկել է ժամանակը , երբ պետք է զենք վերցնենք ու պաշտպանենք մեր հայրենիքը, երեխաներին ու ծերերին: Մենք այստեղ ենք օգնելու մեր եղբայրներին, որպեսզի այդ բարբարոսներին հեռացնենք մեր հողերից և Շանգալի բնակիչները նորից վերադառնան իրենց տները,- ասում է քույրերից ավագը` Կավան: