Մինչև 2025 թվականն Ղարաբաղում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահները կմնան նշանակված վայրերում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մամուլի համար հայտարարության մեջ՝ մեկնաբանելով չորեքշաբթի օրը Վիլնյուսում ՆԱՏՕ-ի երկրների և կառավարությունների ղեկավարների երկօրյա գագաթնաժողովի արդյունքները, գրել են ադրբեջանական լրատվամիջոցները։
«2025 թվականին Ռուսաստանը կլքի տարածքը (Լեռնային Ղարաբաղը - Tert.am), ես հավատում եմ, որ Մոսկվան հավատարիմ կմնա համաձայնագրին։ Իմ եղբայր Իլհամ Ալիևը նույնպես ուշադիր հետևում է տարածաշրջանում տիրող իրավիճակին»,- հավելել է Էրդողանը։