Հունիսի 24-ին, ժամը 14:17-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւանի Գլինկայի փողոցի թիվ 3 հասցեում՝ ավտոտեխսպասարկման կետում, տեղի է ունեցել ավտոմեքենայի պայթյուն, կան տուժածներ։ Դեպի վայր մեկնած փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի մարտիկները պարզել են, որ դեռեւս չբացահայտված հանգամանքներում ավտոտեխսպասարկման կետում կայանած «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենայի շարժիչի հատվածում տեղի է ունեցել պայթյուն։ Վարորդ Դ․ Հ․-ն եւ աշխատակիցներ Խ․ Ա․-ն, Ս․ Ի․-ն, Ա․ Խ․-ն եւ Մ․-ն տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել են «Այրվածքաբանության ազգային կենտրոն»:
Առողջապահության նախարարությունից քիչ առաջ հայտնեցին, որ տուժած 5 քաղաքացիների վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Նրանք ունեն տարբեր աստիճանի այրվածքներ եւ շնչուղիների վնասվածքներ: