image

Երեւանում տեղի է ունեցել Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության 5-րդ պատգամավորական ժողովը

  Երեւանում տեղի է ունեցել   Հայաստանի Ռամկավար Ազատական կուսակցության   5-րդ պատգամավորական  ժողովը

2023թ. սեպտեմբերի 30-ին Երևանում, «Ռեդիսոն Բլու» հյուրանոցի մեծ սրահում կայացավ Ռամկավար Ազատական կուսակցության Հայաստանի հերթական 5-րդ (ընդհանուր հաշվարկով 26-րդ) Ընդհանուր Պատգամավորական ժողովը:

ՌԱԿ Հայաստանի բարձրագույն ղեկավար մարմնի աշխատանքներին մասնակցում էին Երևան քաղաքի և մարզերի ակումբների  պատվիրակները: 

Պատգամավորական ժողովին ողջույնի ուղերձ էր հղել ՌԱԿ սփյուռքի Կենտրոնական Վարչությունը` ի դեմս Ատենապետ ընկեր Մայք Խարապեանի, որն ընթերցեց փոխատենապետ ընկեր Ալեքսան Կարադանայանը: 

Ժողովին ելույթ ունեցավ ՌԱԿ վաստակաշատ գործիչ ընկեր Վարդան Նազիրեանը,  ով ողջունեց ՌԱԿ Հայաստան-սփյուռք համագործակցության գործընթացը` մաղթելով կուսակցությանը միասնական արգասաբեր գործունեություն:

Ժողովը լսեց ՌԱԿ Հայաստանի Հանրապետական վարչության, շրջանակների և ակումբների գործունեության չորս տարիների հաշվետվությունները: 

  Պատգամավորական ժողովը Ռամկավար Ազատական կուսակցության ատենապետ ընտրեց ընկեր Հրաչյա Կարապետյանին:

Ժողովն ընտրեց ՌԱԿ միասնական Հանրապետական Վարչություն: 

ՌԱԿ բարձրագույն մարմինը որոշում ընդունեց կատարել ՌԱԿ կանոնադրական մի շարք փոփոխություններ, այդ թվում` լուծարել ՌԱԿ Գերագույն խորհուրդ մարմինը, ՌԱԿ Կենտրոնական վարչությունը վերանվանել Հանրապետական վարչություն:

Ընդհանուր Պատգամավորական ժողովն ընդունեց  Բանաձև` ազգային քաղաքականության կարևորագույն ոլորտներում Ռամկավար Ազատական կուսակցության  գաղափարախոսության և սկզբունքների հետագա ուղեգիծը շարունակելու և զարգացնելու մասին:

 

ՌԱԿ Հանրապետական վարչության 

Մամլո դիվան