Քաղաքական գործիչ Սուրէն Պետրոսեանը Տաւուշի մէջ, մասնաւորապէս Ոսկեպար գիւղի մօտ ցոյց տուած է, թէ 4 գիւղն Ատրպէյճանին յանձնելէ ետք անվտանգային առումով ինչ իրավիճակ պիտի ստեղծուի Հայաստանի համար։
«Սա Ոսկեպար գիւղն է, շատերս չենք պատկերացնում, թէ ինչ է ստացուելու իշխանութիւնների միակողմանի յանձելու հետեւանքով։ Գիւղից մի փոքր ձախ Երեւան-Նոյեմբերեան միջպետական ճանապարհն է, դա անցնում է ադրբեջանցիների տոտալ վերահսկողութեան տակ։ Գիւղից մի փոքր աջ գազատարն է, որը եւս անցնում է ադրբեջանցիներին։ Այս ամբողջ լեռնային ռելիեֆը եւս պատրաստւում է յանձնուել Ադրբեջանին։ Եթէ դա տեղի ունենայ, ապա ոչ միայն Ոսկեպարի, այլեւ ամբողջ պետականութեան համար խնդիր է դառնում, ու հենց այստեղ է թաքնուած այդ ռումբը»,-ըսած է ան։
Պետոսեանը նշած է նաեւ, որ կան բոլոր հնարաւոր առիթները այս գործընթացը կասեցնելու համար։