image

Չարենցի գործերն իտալերեն է թարգմանել Հռոմի Պապին ամենամտերիմ հայը

Չարենցի գործերն իտալերեն է թարգմանել Հռոմի Պապին ամենամտերիմ հայը

Հռոմի Ֆրանցիսկոս Պապը ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի նստավայրում ունեցած իր ելույթում արտասանել է Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունից մի հատված: Չարենցի ստեղծագործությունները տարբեր ժամանակներում տարբեր հեղինակների կողմից թարգմանվել են իտալերեն, սակայն, ըստ գրականագետների, չարենցյան լավագույն իտալերեն թարգմանությունը մնում է հայ ժամանակակից փիլիսոփա, Ստամբուլի համալսարանի պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ արտասահմանյան անդամ, Թուրքիայի հայ կաթոլիկ համայնքի առաջնորդ Լևոն Զեքիյանի պատրաստած Quattro poesie di Y. Čharents, In Canto d’Armenia. Yerg Hayastani, anno diciottesimo հրատարակությունը (1998): Հայր Լևոն Զեքիյանը նաև հայերենից և այլ լեզուներից իտալերեն բազմաթիվ այլ թարգմանությունների հեղինակ է: Նա տիրապետում է յոթ լեզվի: 

Լևոն Զեքիյանը համարվում է  Հռոմի Պապի ամենամտերիմ հայը: Հայտնի է, որ անվանի հայագետի ջանքերով է պատրաստվել Գրիգոր Նարեկացուն Տիեզերական եկեղեցու վարդապետ հռչակելու փաթեթը: Վերջերս Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Լևոն Զեքիյանին նշանակել է Մխիթարյան միաբանությունում պապական պատվիրակ, իսկ ավելի վաղ, կրկին Պապի կողմից հայ անվանի կրոնականը ծառայության էր անցել Թուրքիայում և նրան շնորհվել էր արքեպիսկոպոսի աստիճան: