image

Ատրպէյճանն ու Թուրքիան չեն պատճառաբանած՝ ինչու չեն մասնակցիր ԵԱՀԿ վեհաժողովին․ Խանդանեան

Ատրպէյճանն ու Թուրքիան չեն պատճառաբանած՝ ինչու չեն մասնակցիր ԵԱՀԿ վեհաժողովին․ Խանդանեան

Հայաստանի մէջ առաջին անգամ կը կայանայ ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, լրագրողներու հետ զրոյցին ըսած է ԱԺ պատգամաւոր Սարգիս Խանդանեանը:

Ան մանրամասն ներկայացուցած է, թէ ինչպէս մեկնարկած է աշնանային նստաշրջանը՝ աւելցնելով, որ քաղաքական թեմաներ չեն քննարկուած. «Հիմնականում ընթացակարգային հարցեր են քննարկուել: Կէսօրից յետոյ մեկնարկելու է բուն նստաշրջանը, որի ընթացքում հանդէս են գալու ՀՀ վարչապետը, ԱԺ նախագահը եւ սկսելու է առաջին թեմատիկ քննարկումը, որը վերաբերում է ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգային թեմաներին»:

Անդրադառնալով այն պատուիրակութիւններուն, որոնք չեն մասնակցիր վեհաժողովին՝ Խանդանեանը նշած է, որ երէկ Ռուսիոյ պատուիրակութիւնը դիմած է ԱԺ նախագահին եւ յայտնած, որ պիտի չմասնակցին. «ՀՀ ԱԺ-ն չէ, որ երկրների խորհրդարաններին հրաւէրներ է արել, դրանով զբաղւում է միջազգային կազմակերպութիւնը: Ինչ վերաբերում է Ադրբեջանի պատուիրակութեանը, ապա նրանք մի քանի անգամ անվտանգութեան հարց են բարձրացրել, ՀՀ-ն էլ յայտարարել է, որ պատրաստ է ապահովել նրանց անվտանգութիւնը, սակայն, ինչպէս տեսնում էք, նրանք չեն մասնակցել: Դա արդէն նրանց խնդիրն է: Իսկ ինչ վերաբերում է Թուրքիային, ապա տեղեկութիւններ չունենք»: