Հայ զինծառայողները խոցուած են ատրպէյճանական այն դիրքերէն, որոնք Հայաստանի տարածքէն ներս են։
Դիմատետրեան էջին գրած է ՀՀ նախկին Մարդկային իրաւանց պաշտպան Արման Թաթոյեանը։
«Սիւնիքի մարզի Ներքին Հանդում ադրբեջանական զինուած ծառայողների կրակոցներից այսօր սպանուած եւ վիրաւորում ստացած հայ զինծառայողները խոցուել են ադրբեջանական այն դիրքերից, որոնք Հայաստանի տարածքի ներսում են, այսինքն՝ մեր տարածք ներխուժած վայրերից են։
Ադրբեջանական զինուած ծառայողների ցանկացած ներկայութիւն Հայաստանի որեւէ բնակավայրի հարեւանութեամբ կամ համայնքների միջեւ ճանապարհներին անօրինական է, յանցաւոր։
Առաւել եւս այստեղ խօսքը Հայաստան ներխուժած զինուած ծառայողների մասին է։
Ադրբեջանական այս սանձարձակ պահուածքը նաեւ այն բանի հետեւանքն է, որ Հայաստանի իշխանութիւնը, յանուն քաղաքական շահերի, ամէն կերպ արդարացնում էր ադրբեջանական յանցանքները, ներխուժումները, յայտարարում, թէ ադրբեջանական զինուած ծառայողները ներկայ են իրենց տարածքներում։
Ադրբեջանական իշխանութիւնն էլ օգտւում էր այս իրենց նուէր մատուցած հնարաւորութիւնից, ամրապնդում իրենց դիրքերը։ Դրան զուգահեռ էլ առաջ էին բերում խաղաղութեան կեղծ յայտարութիւններ՝ միաժամանակ խորացնելով հայատեացութիւնն ու թշնամանքը»,- գրած է Թաթոյեանը