image

Աստվածածնա տոնի տոնելի անունները հայոց մեջ

Աստվածածնա տոնի տոնելի անունները հայոց մեջ

Վաղը Սուրբ Աստվածածնի Վերափոխման տոնն է՝ հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը եւ Տիրամորը նվիրված տոներից ամենահինը։

Ըստ Հայ Առաքելական եկեղեցու, Աստվածածնի վերափոխման տոնին տոնելի են՝ Մարիամ, Մարո, Մարի, Մարյանույշ, Տիրուհի, Իսկուհի, Սրբուհի, Մաքրուհի, Թագուհի, Լուսիկ, Լուսածին, Լուսաբեր, Լուսամայր, Արփենիկ, Երանյակ, Երանուհի, Արեգ, Արեւիկ, Լուսնթագ, Աղավնի, Մարգարիտ, Նազիկ, Նազելի, Տենչելի, Դշխո, Բերկրուհի, Պերճուհի, Անթառամ, Արուսյակ, Կուսինե, Վերգինե, Վերժին, Արշալույս, Գեղանույշ, Գեղանիկ եւ Երջանիկ անունները: