image

Արժէքաւոր Ֆիլմ Բոլոր Հայերի Համար Արժէքաւոր Արցախում. Սօս Ջանիբէկեան Խօսեցաւ «Արեւելք»ին

Արժէքաւոր  Ֆիլմ  Բոլոր Հայերի Համար Արժէքաւոր Արցախում. Սօս Ջանիբէկեան Խօսեցաւ «Արեւելք»ին

«Նկարում ենք մի արժէքաւոր ֆիլմ, շատ լաւ սցենար, բոլոր հայերի համար արժէքաւոր Արցախում. միջպատերազմային մարդկային յարաբերութիւններ, միջպատերազմեան տրամա, որն իմ ամենասիրած ժանրն է»,- «Արեւելք»ին ըսաւ  հայրենի դերասան Սօս Ջանիբէկեան: Նշենք, որ   «Արեւելք»ի թղթակիցը   նախօրօք ներկայ եղած էր       բեմադրիչ  Ճիվան Աւետիսեանի      պատրաստած «Վերջին բնակիչը»  տեսաֆիլմի նկարահանումներուն`  Արցախեան Խաչ-Մաչ գիւղին   մէջ: Ջանիբէկեան նաեւ  յայտնեց.  «Գտնւում եմ հրաշալի բնութեան մէջ, իսկ բնութիւնը ճշմարտութիւն տանող մտքերն են: Եղանակը մի քիչ խոչընդոտում է  նկարահանման ընթացքին, բայց մենք չենք յանձնուել, ամէն ինչ շատ լաւ է գնում, մեծանուն դերասաններ են կողքիս: Էստեղ խաղում է պարսիկ դերասան եւ հոլիուտեան աստղ Հոմաունէ Շատին, նաեւ հայ մեծ դերասան Ալեքսանդր Խաչատրեանը: Ես իհարկէ շատ երիտասարդ եմ, մեծ գործեր չունեմ, օգտւում եմ իրենց փորձից»:  Ջանիբէկեան  նաեւ նկատել տուաւ, որ   ինք  ֆիլմին մէջ շատ բարդ կերպար  մը կը  մարմնաւորէ «Խաղում եմ ատրպէյճանցու դեր: Արուեստում պէտք չէ լինել սեւ ու սպիտակ, պէտք է մարմնաւորել նաեւ թշնամուդ, այնպէս որ բոլորը նրան չսիրեն, սա իմ բացասական առաջին դերը կը լինի, խաղում եմ երեք լեզուներով` Արցախի բարբառով, ռուսերէնով եւ ատրպէճաներէնով: Սա կը յանձնուի հանդիսատեսի դատին: Ես հաւատալով ֆիլմի րէժիսորին եկել եմ այստեղ:   Ջանիբէկեան զրոյցի աւարտին  իր  ողջոյնները յղեց  աշխարհով մէկ սփռուած հայերուն եւ ըսաւ «Ես իրենց շատ եմ սիրում, նրանք նոյնիսկ այստեղ ապրող հայերից աւելի հայրենասէր են ու հայապահպան: Շնորհակալ եմ եւ  ուզում եմ  երախտագիտութիւնս յայտնել   իրենց: Պայման չէ, որ նրանք բոլորը էստեղ լինեն, թող լաւ լինեն իրենց ապրած երկրներում»: