image

Արմէն Մուրատեան կարեւոր տուեալներ հաղորդած է նոր վարակին մասին

Արմէն Մուրատեան կարեւոր տուեալներ հաղորդած է նոր վարակին մասին

«Մեթափնեւմո» ժահրի (HMPV) հետ կապուած վտանգ կայ եւ պէտք է այս հարցի վերաբերեալ զգուշօրէն խօսիլ եւ պատրաստ ըլլալ: Այս մասին Հանրային հեռուստաընկերութեան եթերին ըսած է ԵՊԲՀ տնօրէն Արմէն Մուրադեանը:

«Սա իրականում հին վիրուս է, դրա մասին տեղեկութիւններ կան արդէն 2001 թուականից, սակայն այն շրջանառւում է շուրջ 60 տարի։ Եւ ինչպէս գիտենք, Չինաստանում արդէն բռնկում կայ, բացի այդ, հաշուի առնելով նախորդ պատմութիւնը, հանրային մեծ հետաքրքրութիւն կայ համաճարակների վերաբերեալ։

Համաճարակների վերաբերեալ նաեւ որոշակի ժխտողական մօտեցում կայ, սակայն իրականում պէտք է դրա վերաբերեալ հանգիստ ընկալում լինի։ Պատրաստ լինելը նշանակում է հետեւեալը,  հանրային առողջապահական կուլտուրան հասարակութեան մէջ պէտք է այնպէս լինի, որ նման լուրերը չընկալուեն որպէս տագնապալի: Այսինքն, սա իրազեկուածութեան դաշտում է: Պէտք է իմանալ՝ ինչ անել, պէտք է համակարգը պատրաստ լինի եւ կարծում եմ՝ պէտք է կառավարելի պահել այն վիրուսները, որոնք  ենթարկւում են պատուաստումների»,-ըսած է Մուրադեանը:

Այս ժահրը, ըստ Մուրադեանի, իր կատաղիութեամբ, իր մահաբերութեամբ աւելի թեթեւ է, քան կրիփը:

«Դժբախտաբար, կառավարելի վիրուսների շարքում չէ, չունի դեռեւս իր պատուաստանիւթը եւ խորհուրդ են տրւում այն կանոնները, որոնք առհասարակ, գործում են համաճարակների դէպքում»,- ըսած է Արմէն Մուրադեանը: