image

Արենի գիւղի ջուրը պղտորած. Խորհուրդ տրուած է չխմել

Արենի գիւղի ջուրը պղտորած. Խորհուրդ տրուած է չխմել
Արենի բնակավայրին մէջ խմելու ջուրի ջրագիծի փոխարինման պատճառով առաջացած է ջուրի պղտորում: Այս մասին յայտարարութիւն տարածած է Արենիի համայնքապետարանը:
 
«Յայտնում ենք` Արենի բնակավայրի Նորավանքի ձորի խմելու ջրից օգտուող բնակիչներին այն մասին, որ խմելու ջրի ջրագծի փոխարինման պատճառով առաջացել է ջրի պղտորում։ Ուստի խնդրուում է` 2-3 օր ջուրը չօգտագործել խմելու նպատակով։
 
Հայցում ենք ձեր ներողամտութիւնը»։