Լիբանանի ապահովական ուժերը կարողացել են կանխել մեծ քանակությամբ թմրանյութի մաքսանենգման դեպք: Թմրանյութը, որ փաթեթավորված է եղել եւ կշռել է 2 տոննա, իր անձնական օդանավով փորձել է Լիբանանից Ալ-Ռիադ տեղափոխել հանրահայտ Աբդել Ազիզ իշխանական ընտանիքի անդամներից Բեն Աբդել Մոշեն Ադբել Ազիզը: «Ալ Ջադիդը» հաղորդում է, որ ձերբակալվել է 5 հոգի, այդ թվում` սաուդցի իշխանը: Տեղափոխվող թմրանյութը գնահատվել է 200 միլիոն ԱՄՆ դոլար: