image

20 զինծառայողի ծնող ցուցմունք տուած է Ջալալ Յարութիւնեանի դէմ․ «Ժողովուրդ»

20 զինծառայողի ծնող ցուցմունք տուած է Ջալալ Յարութիւնեանի դէմ․ «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը կը գրէ. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկութիւնների համաձայն՝ Արցախի պաշտպանութեան նախկին նախարար Ջալալ Յարութիւնեանի դէմ յարուցուած քրէական գործի շրջանակներում ցուցմունք են տուել նաեւ Ցորի զօրամասում ծառայած ժամկէտային զինծառայողների ծնողները:

«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկութիւնների համաձայն՝ Ջալալ Յարութիւնեանին մեղադրանք առաջադրելուց առաջ հարցաքննուել են զօրամասի զոհուած զինծառայողների 20 ծնողներ եւ կոնկրետ ցուցմունքներ տուել Ջալալ Յարութիւնեանի դէմ: Ծնողները մանրամասնել են, թէ ովքեր են պատասխանատուները իրենց երեխաների մահուան հարցում:

Յիշեցնենք, որ 44-օրեայ պատերազմի ընթացքում Արցախի պաշտպանութեան բանակը ղեկավարած Ջալալ Յարութիւնեանին երկու դրուագով առաջադրուած մեղադրանքներից մէկը Ցորի զօրամասի հրետանաւորների զոհուելու հանգամանքներին է վերաբերում։

44-օրեայ պատերազմի օրերին ծանր վիրաւորում ստացած ու այդ պատճառով պաշտօնից ազատուած 47-ամեայ Ջալալ Յարութիւնեանին առաջադրուած մեղադրանքի միւս դրուագի համաձայն՝ հենց նրա գործողութիւնների հետեւանքով են հոկտեմբերի 7-ին՝ հակայարձակման ժամանակ, հայկական ստորաբաժանումները մարդկային մեծաքանակ ուժի ու զինտեխնիկայի կորուստ կրել, պահեստային ստորաբաժանումները դարձել են ոչ մարտունակ, զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողութեան տակ:

Ի դէպ, Ցորի զօրամասի զինուորների մահուան դէպքով կայ կալանաւորուած. վերջինս ՊԲ հրետանային դիվիզիոնի (զօրախումբի) շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, կոչումով մայոր Գէորգ Գէորգեանն է, որի գործն արդէն դատարանում է»: