ՀՅԴ ՀԵՄ անդամ Անդրանիկ Չամիչեանը երկու ամիսով կալանաւորուած է: Այս մասին լրագրողներուն ըսած է փաստաբան Ռուբէն Մելիքեանը:
«Որեւէ անկանխատեսելի բան տեղի չունեցաւ, երկու ամսով Անդրանիկ Չամիչեանը կալանաւորուեց սթրայքբոլ խաղի սիրահար լինելու համար, անունը դրեցին ահաբեկչութեան նախապատտրաստութիւն: Թէ ինչ ահաբեկչութիւն էր, ով էր այդ ահաբեկչութիւնը անում, ում դէմ էր արւում, որեւէ տեղեկութիւն քննչական մարմիններն այս պահին չունեն»,-ըսած է փաստաբանը:
Մելիքեանը նշած է, որ դատարանը թոյ տուած է տեսակցութիւններ հարազատներու հետ:
«Միակ դրական բանն այն է՝ թէեւ քննչականը միջնորդել էր առհասարակ փակել տեսակցութիւնները բոլորի հետ՝ այդ թւում ծնողների, դատարանը մի փոքր մարդասիրական քայլն արեց. իրականում լուրջ առողջական խնդիր ունեցող տղային թոյլատրեց, որ ծնողները կարողանան նրան տեսակցել»,-ըսած է ան:
Մելիքեանը նաեւ տեղեկացրեց, որ տղայի 18 տարեկանը լրացած է, բայց այնպիսի առողջական խնդիր ունի, որ խոչընդոտ է բանակի մէջ ծառայութեան համար:
Իսկ թէ ինչ գտած են անոր տունէն, փաստաբանն ըսած է՝ պարագաներ որոնք կը վերաբրին սթրայքպոլ խաղին: «Իմ պաշտպանեալը մանրամասն ամէն ինչ ներկայացրեց իրաւապահ մարմիններին՝ որտեղից է գնել, ինչ է անում, ինչ չի անում, ինչի համար են: Իմ պաշտպանեալի մօտից չի յայտնաբերուել որեւէ առարկայ, որն ինքնին լինէր ապօրինի»,- աւելցուցած է ան: