Այսօր առավոտյան Իսրայելի պաշտպանության բանակը բազմաթիվ ավիահարվածներ է հասցրել Լիբանանում «Հեզբոլլահ» շարժման կենտրոններին՝ մինչ այդ Լիբանանի սահմանամերձ գյուղերի բնակիչներին նախազգուշացնելով հեռանալ այն տներից, որտեղ, ենթադրաբար, պահվում է «Հեզբոլլահ»-ի զենքերից:
Լիբանանի առողջապահության նախարարությունն արդեն հայտարարել է, որ այսօրվա ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը կտրուկ աճել է՝ 100-ից հասնելով 182-ի։ Նախարարությունը նշում է նաեւ, որ վիրավորների թիվը 400-ից հասել է 727-ի:
Իսրայելի պաշտպանության բանակը Լիբանանի Բեքաա հովտի բնակիչներին նույնպես ժամանակ է տվել՝ իրենց բնակավայրերը լքելու համար: Իսրայելը հատկապես դիմել է այն խաղաղ բնակիչներին, որոնց տները «Հեզբոլլահ»-ն օգտագործում է՝ զենք պահելու համար:
Լիբանանում այժմ պատերազմական վիճակին մոտ վիճակ է: