image

Վրաստանի պաշտպանության նախարար. «Ռուսաստանը շատ մոտ է հակամարտության սրման շեմին»

Վրաստանի պաշտպանության նախարար. «Ռուսաստանը շատ մոտ է հակամարտության սրման շեմին»

«Հուսով եմ, որ Թուրքիան չի հանդուրժի որևէ լուրջ բարդացումներ»,- հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Թինաթին Խիդաշելին`  «Իմեդի» հեռուստաընկերության հետ ունեցած հարցազրույցի ժամանակ` անդրադառնալով Ռուսաստանի և Թուրքիայի միջև հետզտետե լարվող հարաբերություններն:

Նրա խոսքերով` ոչ մի երկրի շահերից չի բխում սրել իրավիճակը ՆԱՏՕ-ի անդամ պետության հետ,  ինչը կնշանակի` հակամարտություն ՆԱՏՕ-ի հետ:

«Ռուսաստանն արդեն շատ մոտեցել  է  հակամարտության սրման շեմին, այնուամենայնիվ, թուրքական իշխանությունները կընդունեն միայն արդարացի որոշում ստեղծված իրավիճակում: Աշխարհում կան պետություններ, որոնք ավելի պատասխանատու մոտեցում են ցուցաբերում այսպիսի միջադեպերում, քան պուտինյան Ռուսաստանը »,- հայտարարել է Խիդաշվիլին:

 


 javakhq.info