image
Հրատապ լուրեր:

Վիգեն Չեթերյանը ներկայացրել է «Բաց վերքեր. հայերը, թուրքերն ու ցեղասպանության մեկ դար» հեղինակային գիրքը

Վիգեն Չեթերյանը ներկայացրել է «Բաց վերքեր. հայերը, թուրքերն ու ցեղասպանության մեկ դար» հեղինակային գիրքը

Լոս Անջելեսի Abril Books գրախանութում Վիգեն Չեթերյանը ներկայացրել է իր նոր գիրքը՝ «Բաց վերքեր. հայերը, թուրքերն ու ցեղասպանության մեկ դարը» խորագրով: 

 

Վիգեն Չեթերյանը հայտնի հայ քաղաքագետ ու լրագրող է,  դասավանդում է Վեբստերի համալսարանի ժնևյան մասնաճյուղում` Մեդիա հաղորդակցությունների ֆակուլտետում: Լոնդոնի համալսարանի Արևելագիտության դպրոցի (SOAS) գիտաշխատող է:
Հեղինակել է «Վերակառուցումից մինչև գունավոր հեղափոխություններ. բարեփոխում և հեղափոխություն` կոմունիզմից հետո» (From Perestroika to Rainbow Revolutions: Reform and Revolution after Communism), «Պատերազմը և խաղաղությունը Կովկասում» (War and Peace in the Caucasus: Russia’s Troubled Frontier) աշխատությունները:
Եղել է կովկասյան տարածաշրջանի բոլոր թեժ գոտիներում: 1992 թ. առաջին անգամ այցելել է Լեռնային Ղարաբաղ և լուսաբանել պատերազմական գործողությունները: 
Լոս Անջելեսում իր նոր գրքի ներկայացումից հետո տեղի է ունեցել հեղինակի կողմից ընծայագրում: