image

Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել

Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել

Քաղաքական, հասարակական գործիչ Շանթ Հարությունյանն ազատ է արձակվել «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկից: ԱՆ ՔԿՀ վարչության լրատվական ծառայությունից լրագրողներին փոխանցել են, որ Շ.Հարությունյանն ազատ է արձակվել համաներմամբ:

Շանթ Հարությունյանը բանտարկվել է մի շարք համախոհների հետ՝ իշխանության ներկայացուցիչների հետ բախումներից հետո 2013 թվականի նոյեմբերի 5-ին, երբ օրեր առաջ, մինչ ձերբակալությունը հայտարարել էր արժեքների հեղափոխություն իրականացնելու մասին՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այցի օրը:  2014 թվականի հոկտեմբերի 17-ին դատապարտվել է 6 տարվա ազատազրկման: