image

Ռուս դեսպանի սպանության պահը լուսանկարած թուրք ֆոտոլրագրող. «Կարծեցի, թե բեմադրված է»

Ռուս դեսպանի սպանության պահը լուսանկարած թուրք ֆոտոլրագրող. «Կարծեցի, թե բեմադրված է»

Associated Press գործակալության թուրք թղթակից Բուրհան Օզբիլիչին պատահական է ներկա եղել Անկարայի ժամանակակից արվեստի սրահում բացված ցուցահանդեսին: Ինչպես թուրքական լրատվամիջոցիներին պատմել է փորձառու ֆոտոլրագրողը, ինքն այդ օրը այլ գործեր է ունեցել և միայն օրվա ավարտին որոշել է այցելել իր տան մոտ գտնվող ցուցասրահ, որտեղ ինչ-որ միջոցառում էր նախատեսված: Օզբիլիչին ասել է, որ ինքը նույնիսկ տեղյակ չի եղել պատվավոր հյուրերի ներկայությունից, սակայն տեսնելով ռուս դեսպանին՝ ելույթ ունենալուց, անմիջապես գործի է դրել սարքն ու լուսանկարել: Թուրք լուսանկարիչն ասել է, որ Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրել Կարլովին լուսանկարել է խոշոր պլանով՝ մոտենալով նրան:

 

 

Լուսանկարելուց հետո լուսանկարիչը  նորից ետ է գնացել բազմության մեջ, որտեղ ծանոթներ է տեսել ու խոսել նրանց հետ: Հենց այդ պահին լուսանկարիչը նկատել է, որ դեսպանի հետևում կանգնած տղան զենք է հանել ու կրակել. «Կարծեցի, թե բեմադրված է»,-ԶԼՄ-ներին պատմել է Բուրհան Օզբիլիչին: Երբ դեսպանը կրակոցից ընկել է, լուսանկարիչը բնազդորեն լուսանկարել է, առանց իմանալու, որ րոպեներ հետո իր լուսանկարները հեղեղելու են աշխարհի բոլոր լրատվամիջոցները:


 

 

 

Օզբիլիչը նկարել է ևս մի քանի անգամ, նկատելով, որ հանցագործը նորից է կրակում արդեն գետնին ընկած դեսպանի վրա: Այնուհետև նա արագ հեռացել է սրահից, և, ինչպես ասում է, միայն դրսում է հասկացել տեղի ունեցածի վտանգավորության չափն ու սարսափը: Լուսանկարիչը լուսանկարել է նաև ցուցասրահի  մի անկյունում սարսափով կուչ եկած մարդկանց: