image

Պատրիկ Ֆիորին Ստեփանակերտի հրապարակում այսօր հիշեցրել է, որ իր ազգանունը Շուշանյան է

Պատրիկ Ֆիորին Ստեփանակերտի  հրապարակում այսօր հիշեցրել է, որ իր ազգանունը Շուշանյան է

«Ուրախ եմ, որ հայրենիքում եմ», այս խոսքերով  է այսօր  սկսել իր համերգը` ֆրանսահայ հանրահայտ երգիչ Պատրիկ Ֆիորին  Ստեփանակերտի Վերածնության հրապարակում,-հայտնում է «Արցախպրեսը» :  Երգիչը  նշել է, որ Արցախում եղել է տասը տարի առաջ և ուրախ է` տեսնելով կատարված փոփոխությունները:

«Իմ ազգանունը Շուշանյան է, իսկ մորս կողմից տատիկս շուշեցի է»,- հայտարարել է Պատրիկ Ֆիորին և հրապարակում հավաքված բազմահազար հանդիսատեսին  է ներկայացրել իր երգացանկի սիրված կատարումները: Համերգի ընթացքում հնչել են  նաև հայկական երգեր, հանդիսատեսը հատկապես հուզմունքով է  լսել հանրահայտ երգչի կատարմամբ «Դլե յամանը»,-նշում է աղբյուրը: 

Սեպտեմբերի 17-ին Արցախում մեկնարկած «Ֆրանսիական օրեր Արցախում» փառատոնն այսօր ավարտվել է Պատրիկ Ֆիորիի համերգով: Փառատոնի շրջանակներում տեղի են ունեցել Ֆրանսիան և նրա մշակույթը ներկայացնող մի շարք միջոցառումներ: