Ինչպես տեղեկացրել էինք՝ ՀՅԴ Երիտասարդական միությունը Լիբանանի հայաբնակ թաղամասերում երթ է կազմակերպել՝ «Ո՛չ թուրքականին» խորագրով: Երթի ժամանակ տասնյակ երիտասարդներ, շրջելով առևտրական կենտրոններով, իրենց բոյկոտն են հայտնել թուրքական արտադրանքի դեմ:
Երևանում նույնպես որոշ ընկերություններ մերժում են թուրքական ապրանքը՝ այդ մասին հայտարարելով հատուկ պաստառներով:
«Մեզ մոտ թուրքական ապրանք չի վաճառվում». Երևանում խանութի մուտքին պաստառի վրա գրել է «Մարկոս թոյ»մանկական խանութը:
Երևանի Անտառային փողոցում կա նաև հայտնի բնակելի մի շենք, որի մուտքին գրված է. «Այս շենքը կառուցելիս չի օգտագործվել որևէ թուրքական արտադրանք. մենք պահում ենք հայ զինվորին, ո՛չ թուրք»:
