The Daily Mirror-ը տեղեկացնում է, որ Մալիում այսօր տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով երկու հոգի է զոհվել: Ավելի վաղ հայտնել էինք, որ ահաբեկիչներն այսօր Մալիի հանրապետության մայրաքաղաք Բամակոյի Radisson հյուրանոցում պատանդ են վերցրել 170 հոգու, որից 30-ը հյուրանոցի աշխատողներ են: Ռոյթերզի տվյալներով` ահաբեկիչները իսլամիստներ են:
Radisson-ը համարվում է երկրի էլիտար հյուրանոցներից մեկը, որը նախընտրում են օտարերկրացիները, տեղեկացնում են լրատվամիջոցները: