Պոլսից տեղեկանում ենք, որ նոյեմբերի 26-ին մահկանացուն կնքած բանաստեղծ, մտավորական, ՀՀ «Մեսրոպ Մաշտոցի» շքանշանակիր, արևմտահայ գրականության «վերջին մոհիկաններից» համարվող Զարեհ Խրախունուն վերջին հրաժեշտը տալու համար երեկ Պոլսում կազմակերպվել է ազգային հուղարկավորություն, որին մասնակցել են գաղութի հոգևոր, գրական, մտավորական խավի ներկայացուցիչներ, Խրախունու գրականության սիրահարներ, մտավորականներ` տարբեր երկրներից:
Զարեհ Խրախունին հուղարկավորվել է Շիշլիի պատմական պանթեոնում, որտեղ հուղարկավորված են արվեստի և հոգևորականության արևմտահայ մեծերը: