image

Ինչո՞ւ է հրաժարական ներկայացրել առաջնորդ Մեղրիկ Սրբազանը

Ինչո՞ւ է հրաժարական ներկայացրել առաջնորդ Մեղրիկ Սրբազանը

Կանադայի հայկական համայնքում արդեն տեղյակ են Հայ առաքելական եկեղեցու Կանադայի  հայոց թեմի (անթիլիասական) առաջնորդ գերաշնորհ Տեր Մեղրիկ եպիսկոպոս Բարիքյանի հրաժարականի մասին:  Մեր տեղեկություններով` Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից հրաժարականի ընդունման նախնական պատասխանը եղել է բացասական, սակայն  թեմին մոտ կանգնած կանադահայեր հայտնում են,  որ սրբազանն առողջական խնդիրներ ունի, և հավանաբար  նրա հրաժարականն առաջիկայում կընդունվի: Մինչ այդ նշվում էր, որ սրբազանը խնդիրներ ունի եկեղեցական ղեկավարության հետ` կապված Կանադայի թեմում առկա ինչ-ինչ հարցերի հետ: Մեղրիկ Սրբազան Բարիքյանը Կանադայի հայոց թեմի անթիլիասական թևի առաջնորդ է ընտրվել 2014 թվականին: 

Կանադայի հայոց թեմը հաստատվել է 1984 թվականին`  Վազգեն Ա Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սրբատառ կոնդակով: Թեմն ունի 17 եկեղեցական համայնք, ինչպես նաև` էջմածնական առաջնորդ: