image

Հայտնի հայ երգչուհին դուստր է ունեցել և նրան անվանակոչել «Քամի»

Հայտնի հայ երգչուհին դուստր է ունեցել  և նրան անվանակոչել  «Քամի»

Ծնվել է ճանաչված ռոք  երգչուհի, World Armenian Entertainment Awards-ում 2015-ին «Սփյուռքի լավագույն երգչուհի» ճանաչված Այլին Խաչատուրյանի դուստրը: Երգչուհին նրան անվանակոչել է «Քամի»: Այլին Խաչատուրյանն ամուսնացել էր մեկ տարի առաջ. նրա հարսանեկան ինքնատիպ զգեստի հեղինակը աշխարհահռչակ հայ դիզայներ Գրիգոր Ջաբոտյանն էր:

Այլին Խաչատուրյանը  ճանաչված ռոք երգչուհի է, ունի   ձայնագրված ալբոմներ:   Նրա «Զարթիր, որդյակ» երգի տեսահոլովակը, 2010-ին լիբանանյան հեռուստալիքներով հեռարձակվելուց հետո, Լիբանանի Ազգային անվտանգության մարմինների կողմից արգելվել է  ցուցադրել, իբրև խոչընդոտ` Լիբանան-Թուրքիա հարաբերություններին:

Երգչուհին համերգներ  է ունեցել տարբեր երկրներում, 2012 թ-ին համերգ է ունեցել նաև Հայաստանում,  երգել է  System of a Down խմբի հետ` S.O.A.D.-ի լիբանանյան համերգին: Այլին Խաչատուրյանը հայկական երգերով հանդես է եկել նաև Ստամբուլում: Երգչուհին ունի սեփական խումբ և պատրաստվում է կրկին համերգներ ունենալ Հայաստանում և աշխարհի հայաշատ երկրներում:

Հղիության վերջին օրերին Այլին Խաչատուրյանը համերգ է ունեցել Բեռլինում: