image

Հայկական նոր ֆիլմում Սոս Ջանիբեկյանը մարմնավորում է ադրբեջանցի հանցագործի (տեսանյութ)

Հայկական նոր ֆիլմում Սոս Ջանիբեկյանը մարմնավորում է ադրբեջանցի  հանցագործի (տեսանյութ)

Ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Վերջին բնակիչը» ֆիլմի նկարահանումներն ավարտված են։  Ինչպես ռեժիսորի նախորդ` «Թեւանիկ ֆիլմը»,  «Վերջին բնակիչը»  նույնպես արցախյան պատերազմի մասին է: Ֆիլմում ներգրավված են տարբեր ազգերի դերասաններ,  գլխավոր դերակատարներից մեկը հոլիվուդյան ճանաչված դեմքերից՝ իրանցի հանրահայտ դերասան Հոմայուն Էրշադին է: Նկարահանվել են նաեւ Սունդուկյանի անվան  թատրոնի նախկին դերասան, վերջին շրջանում սերիալներում ներգրավված  Արտաշես Խաչատրյանը, երիտասարդ դերասան  Սոս Ջանիբեկյանը: Ինչպես տեղեկանում ենք «Վերջին բնակիչը»  ֆիլմի ֆեյսբուքյան էջից, Սոս Ջանիբեկյանը ֆիլմում մարմնավորում է հանցագործի. նա   մոտ 25 տարեկան ստահակ  է,  սիրում է ինտելիգենտ եւ կրթված ձևանալ: Հանցագործը  տիրացել է հայերի գյուղի ունեցվածքին, սակայն նրա նպատակը մեկն է` տիրանալ հայ գյուղացու` Աբգարի աղջկան՝ Յուրգային, ում սիրում էր դեռ պատանի տարիքում: Նա ֆիլմում  հերթական անգամ հեշտությամբ անցնում է մարդ-գազան սահմանը: Սոս Ջանիբեկյանը խաղում է ադրբեջանցու դեր: